Օգնություն և խորհրդատվություն

Ապահով, գաղտնի կացարանը ծայրահեղ վտանգի մեջ գտնվող ընտանեկան բռնություն վերապրածների համար հանդիսանում է վերջին կենսական նշանակություն ունեցող միջոցը: Ապաստանի գտնվելու վայրը պահվում է գաղտնի՝ ապահովելու համար բնակիչների, ինչպես նաեւ անձնակազմի անվտանգությունը: Ապաստարանը ստեղծվել և աշխատեցվում է կանանց կողմից: Ապաստարանն առաջարկում է կանանց կողմից կանանց խորհրդատվություն եւ աջակցություն: Որպես կանոն, տղամարդիկ իրավունք չունեն մուտք գործել ապաստարան:

Կանանց ապաստանն ապահովում է անվտանգ կացարան, որտեղ կանայք եւ նրանց երեխաները, ովքեր ընտանեկան բռնություն են ենթարկվել, կարող են ապրել առանց բռնության և վախի: Կացարանն ապահով տուն է բոլոր հարմարություններով, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվում երեխաներին եւ նրանց կարիքներին: Շահառուները միջինում կացարանում մնում են մոտ 2 ամիս:

Կանանց ապաստանն առաջարկում է հատուկ ծառայություններ եւ անվտանգության միջոցներ: Բռնության ենթարկված կանանց հետ աշխատելու հիմնական սկզբունքն է կանանց իրավունքների պաշտպանությունը եւ կանանց հզորացումը , որպեսզի նրանք անկախ եւ արժանապատիվ կյանքով ապրեն: