Ներգրավվածություն

Ապաստարանի միջոցները հոգալու համար մենք հիմնվում ենք անհատական նվիրատվությունների և դրամահավաք գործողությունների վրա, քանի որ միջազգային կազմակերպությունները ծառայության մատուցման համար դրամաշնորհներ չեն հատկացնում: Մենք մեծ սիրով համագործակցում ենք անհատների հետ, ովքեր կարող են կազմակերպել տնային խնջույքներ, միջոցառումներ իրենց եկեղեցիներում կամ համայնքում՝ աջակցելով Կանանց աջակցման կենտրոնի ֆինանսավորման բարձրացմանը: Մեր տնօրենը՝ Մարո Մաթոսյանը, կարող է իրականացրած միջոցառումների տեսաձայնագրությունների ներկայացումներ անել: Խնդրում ենք կապ հաստատել Մարոյի հետ maro@womensupportcenter.org էլեկտրոնային հասցեով, եթե ցանկանում եք կազմակերպել նման միջոցառում:

Մենք նաև ընդունում ենք նվիրատվություններ ծաղիկների, ծննդյան, կնունքի կամ այլ տոնակատարությունների և հիշարժան միջոցառումների տեսքով: Բացի այդ, ընդունում ենք նվիրատվություններ չեկերի տեսքով, որոնք կարող եք ուղարկել Թուֆենկյան հիմնադրամ՝ հուշագրության հատվածում նշելով ԿԱԿ: Կարող եք դրանք ուղարկել հետևյալ հասցեով՝ 20 Capital Drive Moonachie, NJ 07074: