Մեր մասին

Հիմնադրվելով 2010թ.-ից՝ ԿԱԿ-ը ԸԲ ամբողջական ծառայություն է մատուցում, առաջնորդվելով ֆեմինիստ և համայնքային ակտիվիստների փոքր խմբի կողմից: Վերջիններս նվիրված են ընտանեկան բռնության դեմ պայքարի առաքելությանը՝ զոհերի պաշտպանության, վերականգնման, հզորացման, ինչպես նաև իրավական, կրթական և սոցիալական պայմանների փոփոխման միջոցով: որոնք նպաստում են ԸԲ շուրջ եղած լռության մշակույթին: Մենք կանանց նկատմամբ բռնության զրո հանդուրժողական քաղաքականություն ենք ցուցաբերում և ձգտում ենք ստեղծել մի միջավայր, որտեղ կանայք և աղջիկները կլինեն ապահով, պաշտպանված և խաղաղ։
Մեր ծրագիրը նախաձեռնվել է Թուֆենկյան Հիմնադրամի կողմից USAID-ի և Հայաստանի կանանց միջազգային ասոցիացիայի հետ համագործակցությամբ։ Երբ կենտրոնն առաջին անգամ սկսեց իր գործունեությունը, մեր առաքելությունը ավելի քիչ բովանդակություն էր պարունակում: Շեշտը ամբողջությամբ դրված էր ընտանեկան բռնություն վերապրածներին՝ օգնելով նրանց խորհրդատվության, կրթելու և աջակցության այլ ձևերի միջոցով։ Կարճ ժամանակ անց ԱՄՆ-ից փորձագետներ հրավիրվեցին անձնակազմի անդամներին վերապատրաստելու նպատակով:Սա օգնեց հմտությունների զարգացման և միջազգային լավագույն փորձի վրա հիմնված մեթոդոլոգիայի մշակման հարցերում:2012թ.-ին մենք բացեցինք մեր առաջին ապաստարանը՝ նպատակ ունենալով կանանց և երեխաների համար ստեղծել անվտանգ միջավայր։ 2019թ.-ին մենք նաև բացեցինք երկրորդ և ավելի մեծ ապաստարանը։