Օգնություն և խորհրդատվություն

ԸԲ վերապրածներին աջակցելու 6 քայլ

Սեռական բռնության կամ ընտանեկան բռնության վերապրած անձից քաջություն է պահանջվում՝ իր պատմությամբ որևէ մեկի հետ կիսվելու համար: Երբեք մի թերագնահատեք ձեր՝ վերապրածի հետագա կյանքի վրա դրական ազդեցություն ունենալու կարողությունը Ահա մի քանի գործիքներ՝ բառեր, գործողություններ եւ ռեսուրսներ, որոնք կարող են օգնել ձեզ աջակցելու այն անձին, ով կիսվում է ձեզ հետ իր անձնական պատմությամբ:
Պարտադիր չէ փորձագետ լինել՝ պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին, որ կաք : Երբ ինչ-որ մեկը ձեզ հետ կիսվում է իր անձնական պատմությամբ կամ փորձով, դուք, հավանաբար, այն անձն եք, ումից նրանք ակնկալում են աջակցություն, կարեկցանք և ուղղորդում: Թեև չեք կարող ուղղել այն ամենն ինչ տեղի է ունեցել անձի հետ, այնուամենայնիվ դուք կարող եք մխիթարանքի աղբյուր լինել նրա համար:

1. Լսե՛ք
Երբեմն նույնիսկ բառերի կարիք չկա (կամ առնվազն երկար-բարակ խոսքերի) ՝ ինչ-որ մեկի կողքին լինելու համար: Շատերը կիսում են այն տեսակետը, որ իրենց պատմությունը ուրիշին պատմելով, թեթևացնում են իրենց ցավը, մեկուսացման, գաղտնիության եւ ինքնամեղադրանքի ծանր բեռը:

2. Կարեկցե՛ք
Մտաբերե՛ք այն պահերը, երբ դուք զգացել եք ձեզ խոցելի կամ ճգնաժամային վիճակում եք հայտնվել, եւ փորձեք հիշել, թե ինչն է օգնել ձեզ ամենից շատ: Հնարավոր է , որ դա կոնկրետ զրույց չի եղել , այլ մեկի կողմից ցուցաբերված մխիթարությունն ու կարեկցանքի խոսքերն են, կամ այն որ գիտակցելեք, որ Ձեր կողքին կան մարդիկ, որոնք հավատում են ձեզ, աջակցում են ձեզ դժվարին պահին: Կան արտահայտություններ, որոնք կարող եք օգտագործել կարեկցանք ցույց տալու համար:


  • «Ցավում եմ, որ սա քեզ հետ է պատահել»:
  • «Ես հավատում եմ քեզ»:
  • «Դա քո մեղքը չէ»:
  • «Դու մենակ չես. Ես քո կողքին եմ և ուրախ եմ, որ պատմեցիր ինձ»:

Շատ հաճախ զոհին կարող է թվալ, որ իր հետ տեղի ունեցածի համար ինքն է մեղավոր:Մեր հասարակության մեջ զոհին մեղադրող առասպելներն ու զոհին նկատմամբ քննադատողական վերաբերմունքը հսկայանական ազդեցություն է ունենում զոհի վրա: Բայց, ոչ մի քայլ չի կարող արդարացնել բռնությունը: Բռնությունը երբեք չի լինում զոհի մեղքով: Այդ պատասխանատվության և ամոթի զգացումը պետք է պատի բռնարարին, և ոչ՝ զոհին:



  • Բռնությունը չի կարող արդարացվել:
  • Պատասխանատվությունն ընկած է այն անձի վրա, որ վնասել է քեզ:
  • Ոչ ոք իրավունք չունի քեզ վնասել:
  • Հավաստիացնում եմ, որ տեղի ունեցածը քո մեղքով չէ:
  • Հասկանում եմ, որ քեզ թվում է, թե քս սխալի պատճառով է տեղի ունեցել բռնությունը, բայց դա այդպես չէ:
  • Էական չէ, դու ____ արել ես, թե ոչ: Անընդունելի է անձի նկատմամբ նման վերաբերմունքը:

3. Հարցրեք, թե ինչպես կարող եք կարող օգնել
Բռնությունը իշխանություն եւ վերահսկողություն հաստատելու միջոց է: Շատ կարեւոր է, որ զոհերը վերականգնեն իրենց ուժերը: Ինչ-որ մեկին քայլեր ու գործողություններ ձեռնարկելու կոչեր անելու փոխարեն /որոնց համար նրանք պատրաստ չեն/, հարցրեք, թե ինչպես կարող եք աջակցել զոհին:

4. Իմացե՛ք, թե ուր պետք է ուղղորդել օգնություն ստանալու համար
Դուք կարող եք լավագույնս օգնել ընտանեկան բռնություն վերապրածին, առաջարկելով նրան տարբերակներ եւ թողնելով, որ որոշում կայացնի՝ ինչ անել հետո: Դուք կարող եք զանգահարել մեր թեժ գծին 099-88-78-08 հեռախոսահամարով եւ մենք կտրամադրենք անհրաժեշտ ինֆորմացիան եւ աջակցություն:

5. Սրտաբաց եղե՛ք
Հիշեցրեք զոհին, որ ցանկացած պահի կարող է Ձեզ հետ խոսել իր փորձի մասին։ Առողջացման փուլը կարող է երկար տևել։ Այն կարող է ուղեկցվել մարտահրավերներով, սակայն երբեմն նաև՝ ուրախ և ազատագրող հաղորդակցություններով։ Զոհի համար կարող է մեծ նշանակություն ունենալ այն, որ այդ երկար ճանապարհին Դուք իր կողքին լինեք։

6. Եվ վերջապես, մի՛ մոռացեք ինքնախնամքի մասին
Մեր՝ զոհերին տրամադրած աջակցությունը կարող է սահմանափակ լինել։ Զոհի ապրումները կամ տրավմաները կարող են ազդել մեզ վրա կամ դառնալ մերը։ Երկրորդային տրավմայի այս փորձը, որը հաճախ անվանվում է վիկարիոս տրավմա, մարդու արձագանքն է տրավմատիկ իրականությանը և դժվարություններին դեմ առ դեմ բախվելու մարդու փորձառությանը
Մեր՝ զոհերին տրամադրած աջակցությունը կարող է սահմանափակ լինել։ Զոհի ապրումները կամ տրավմաները կարող են ազդել մեզ վրա կամ դառնալ մերը։ Երկրորդային տրավմայի այս փորձը, որը հաճախ անվանվում է վիկարիոս տրավմա, մարդու արձագանքն է տրավմատիկ իրականությանը և դժվարություններին դեմ առ դեմ բախվելու մարդու փորձառությանը
Հիշե՛ք՝ Դուք լավագույնս կարող եք աջակցություն տրամադրել Ձեր շահառուին միայն այն դեպքում, երբ ժամանակ տրամադրեք Ձեզ Ձեր կարիքները հոգալու համար։

http://www.joyfulheartfoundation.org/6-steps-to-support-a-survivor