Օգնություն և խորհրդատվություն
Գուցե դուք ձեր իրավիճակ չեք գնահատում որպես արտակարգ , բայց օգնություն եք փնտրում: ԿԱԿ-ը առաջարկում է մասնագիտացված ծառայություններ խորհրդատուների հետ, ովքեր հասկանում են բռնության հետ կապված բարդությունները եւ զգայուն են անձի վրա ունեցած ազդեցության նկատմամբ: Հնարավոր է, որ արդեն իսկ ինչ-որ մեկին դիմել եք եւ չեք ստացել աջակցություն: Ձեր ընկերներն ու ընտանիքի անդամները կարող են ընտանեկան բռնությունը համարել «ներքին գործ» եւ չցանկանալ ներգրավված լինել կամ միջամտել: Կամ էլ հնարավոր է, որ նրանք վախենան վրեժից : Մյուսները սխալմամբ մեղադրում են զոհերին եւ չեն կարողանում պատասխանատվության ենթարկել բռնարարին: ԿԱԿ- ի աշխատակիցները հասկանում են, որ այս արձագանքները կարող են միայն ավելացնել զոհի շփոթության, մեղքի, վախի և միայնության զգացումը:
Պրոֆեսիոնալ վերապատրաստված խորհրդատուի հետ խոսելը կարող է օգնել պարզել հոգեբանական և ֆիզիկական բռնության արդյունքում առաջացած խնդիրները: ԿԱԿ-ում անձը պարտադիր չէ, որ մնա ապաստարանում, որպեսզի կարողանա ծառայություններ ստանալ: Շահառուները կարող են ապրել կամ հարաբերությունների մեջ լինել բռնարար զուգընկերոջ հետ, կամ կարող են անցյալում և ոչ ներկայում տեղի ունեցած բռնությանը հասցեագրված ծառայություններ ստանալ:
Մենք առաջարկում ենք անհատական եւ խմբային սեսիաներ: Խմբային սեսիաները հնարավորություն են ընձեռում սովորելու մյուսներից, ովքեր չիրականացված խոստումների և նսեմացման փորձ են ունեցել, մտածել են, որ կորցնում են ճիշտ դատելու կարողությունը եւ հույս են ունեցել, որ բռնությունը այլևս երբեք չի կրկնվի: Խմբային քննարկումները ներառում են ուժի և վերահսկողության, բռնության և զայրույթի բացահայտումը; բռնի հարաբերությունների դինամիկան, անվտանգության պլանավորումը. ԸԲ ազդեցությունը կանանց եւ երեխաների վրա եւ այլն:
Ավելին իմանալու կամ անհապաղ անվտանգության կարիք ունենալու դեպքում զանգահարեք մեզ 099-88-78-08 / 24 ժամ