Օգնություն և խորհրդատվություն
Եթե վախենում եք ձեր կյանքի համար, խնդրում ենք զանգահարել մեր անանուն, գաղտնի թեժ գծին: Դուք կարող եք հարցեր տալ, անվտանգության պլաններ կազմել կամ ապահով տուն տեղափոխվել: Գաղտնի թեժ գծի համարը՝ 099 88 78 08:
Եթե ցանկանում եք հեռանալ բռնի հարաբերություններից՝
- Մի ասեք ձեր զուգընկերոջը, որ մտածում եք հեռանալ իրենից:
- Նախապես պլանավորեք հեռանալու ամենաապահով ժամանակը և երթուղին:
- Հեռանալիս ձեզ հետ վերցրեք ձեր երեխաներին:
- Ավտոբուսի, գնացքի կամ տաքսու համար բավականաչափ փող ունեցեք ձեզ մոտ:
- Գիշերակացի ճամպրուկ պատրաստեք/ Բայց եթե անմիջապես չեք հեռանում, պահեք այն տանից դուրս որևէ ապահով վայրում, ասենք ընկերոջ տանը/:
- Մի տեղում հավաքեք բոլոր կարեւոր փաստաթղթերը, ինչպիսիք են անձնագրեր, ծննդյան վկայականներ, ամուսնության վկայական, վարկային քարտ կամ չեկային գրքույկ, որպեսզի կարողանաք շտապ վերցնել դրանք:
- Զանգահարեք թեժ գիծ (099 88 78 08) եւ մենք կօգնենք ձեզ պլանավորվել կամ իրականցնել ձեր փախուստը:
Եթե դուք դեռ հարաբերությունների մեջ եք, ստորև բերված կետերը կօգնեն ձեզ ավելի ապահով լինել:
- Մտածեք, թե ինչ կարող եք ասել ձեր զուգընկերոջը, եթե նա բռնի է դառնում: Փորձեք հիշել, թե ինչն է աշխատել անցյալում:
- Նշումներ արեք կամ ձայնագրեք, երբ ձեր զուգընկերը բռնի է դառնում, եւ պահեք այն գաղտնի վայրում, գուցե դուք կարողանաք նկատել կոնկրետ ազդակներ եւ նախապատրաստվեք դրանց:
- Երբ նա բռնի է դառնում, խուսափեք առանց ելքի դռնի սենյակներից՝ ասենք լոգարանից կամ այն սենյակներից, որտեղ կան զենքեր՝ ասենք խոհանոց:
- Կազմեք այն մարդկանց ցանկը, ում անվտանգ է զանգել կամ կապ պահել: Մտածեք անվտանգ վայր, ուր կարող եք գնալ , եթե նա բռնություն է գործադրում. Օրինակ ՝ընկեր կամ ընտանիքի տուն:
- Մտածեք գաղտնի կոդ կամ նշան, որպեսզի ընտանիքը, ընկերները, հարեւանները, ուսուցիչները կամ գործընկերները իմանան, երբ նրանց դիմեք օգնություն ստանալու համար:
- Ավտոբուսի, գնացքի կամ տաքսու համար միշտ գումար պահեք ձեզ մոտ:
- Գիշերակացի ճամպրուկ պատրաստեք/ Բայց եթե անմիջապես չեք հեռանում, պահեք այն տանից դուրս որևէ ապահով վայրում, ասենք ընկերոջ տանը/:
- Մի տեղում հավաքեք բոլոր կարեւոր փաստաթղթերը, ինչպիսիք են անձնագրեր, ծննդյան վկայականներ, ամուսնության վկայական, վարկային քարտ կամ չեկային գրքույկ, որպեսզի կարողանաք շտապ վերցնել դրանք:
- Սովորեցրեք ձեր երեխաներին, թե ուր պետք է գնան բռնության դրվագի դեքպում (փակ սենյակ կամ հարևանի տուն):
Հիշեք, դուք իրավունք ունեք ապրելու առանց վախի եւ բռնության: