Օգնություն և խորհրդատվություն
ԶԱՆԳԱՀԱՐԵՔ ՄԵՐ ԹԵԺ ԳԻԾ
Եթե վտանգի մեջ եք՝ անմիջապես զանգահարեք ոստիկանություն։ Կարող եք նաև զանգահարել 099 88 78 08 հեռախոսահամարին ապաստարանում պաշտպանություն ստանալու նպատակով։ Եթե հրատապ չէ՝ խնդրում ենք զանգահարել երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-18:00` զանգահարելով 099 88 78 08 հեռախոսահամարին։ Խնդրում ենք մոտենալ այս հարցին բարեխղճորեն և ըմբռնումով
- Առաջին հերթին, վստահ եղեք, որ զոհը կարող է անվտանգ խոսել։ Արդյո՞ք բռնարարը մոտակայքում է։ Արդյո՞ք նա շուտ կվերադառնա։ Արդյո՞ք նա կստուգի զոհի հեռախոսազանգերը։
- Բոլոր թեժ գծի զանգերը պետք է լինեն անանուն և գաղտնի։ Զոհը կարող է կեղծ անուն տալ կամ ընդհանրապես չտալ։ Մենք տրամադրում ենք ամբողջական տեղեկատվություն, որի կարիքը զոհը ունի և խրախուսում ենք նրան գալ աջակցման կենտրոն ավելի խորքային քննարկման համար։ Ոչ մի զանգ չի մերժվում։
- Զոհին միշտ հիշեցրեք չտեղեկացնել բռնարարին՝ նրան լքելու կամ նրանից բաժանվելու մտադրությունների մասին, քանի որ տեղեկացնելու դեպքում, բռնարարը կարող է դառնալ վտանգավոր և հանցագործություն կատարել։ Շատ ժամանակ մարդիկ պարզապես զանգահարում են տեղեկատվություն և միջոցներ ստանալու համար։ Կարևոր է տրամադրել դրանք համբերատարությամբ, ըմբռնումով և էմպատիայով։
- Երբեմն կանայք զանգահարում են կազմակերպությանը «ստուգելու» նպատակով, որպեսզի հասկանան՝ արդյոք տվյալ աձը զգայուն է և աջակցող: Սա թույլ կտա իրենց որոշել՝ դիմել կազմակերպությանը աջակցության համար, թե ոչ։ Զոհերին, անգամ իրենց վստահելի մարդիկ և կազմակերպությունները, միշտ մեղադրում են և դատապարտում։ Թեժ գիծը տրամադրում է չդատապարտող և գաղտնի աջակցություն, մինչ շահառուները կկարողանան որոշում կայացնել։
- Եթե հրատապ է՝ գնահատեք իրավիճակը, վտանգավորությունը և երեխաների բարեկեցությունը։ Վերահաս վտանգի դեպքում խորհուրդ ենք տալիս զոհին զանգահարել ոստիկանություն։ Եթե նա տեղեկացնում է, որ արդեն զանգահարել է, իսկ ոստիկանությունը ոչինչ չի արել աջակցելու համար՝ հետևողական եղեք Ձեր բողոքին և զանգահարեք 099-88-78-08:
- Եթե կարիք ունեք անհապաղ լքելու բռնարարին՝ անվտանգ վայր գտեք հանդիպման համար։Նման դեպքում կարող ենք Ձեզ կենտրոն ուղեկցել կամ անհապաղ աջակցություն տրամադրել և ուղեկցել ապաստարան՝ մատնանշելով անվտանգության պլանի որոշ էլեմենտներ։ ՀԻՇԵ՛Ք՝ ավելի լավ կլինի Ձեր կողակցին չտեղեկացնեք, որ մտադիր եք լքել կամ բաժանվել նրանից, իսկ տան բալանիներն ու փաստաթղթերը պահեք Ձեզ մոտ։
- Եթե զանգահարողը ինքնասպանության մտքեր ունի՝ փորձեք որքան հնարավոր է շատ տեղեկատվություն ստանալ՝ ներառյալ զանգահարողի հեռախոսահամարը, վստահելի անձի հեռախոսահամարը, ներկայիս բնակության վայրը և տան հասցեն։ Գնահատեք ինքնասպանության իրականացման ռիսկը և միջամտեք անհրաժեշտության դեպքում։ Զանգահարեք Կանանց աջակցման կենտրոնի թեժ գիծ, քանի որ ամբողջ անձնակազմը վերապատրաստված է ինքնասպանության դեպքում միջամտություն իրականացնելու առումով։