Ներգրավվածություն
Կանանց աջակցման կենտրոնը հիմնվում է բնաիրային նվիրատվությունների վրա, ինչպիսիք են՝ կանանց և երեխաների համար օգտագործված հագուստ: Մենք նաև ընդունում ենք հիգիենայի պարագաներ՝ տակդիրներ, կանանց միջադիրներ, սանր, շամպուն, օճառ, ատամի խոզանակ և այլն: Մեզ նաև անվճար տրամադրվում են հիգիենայի պարագաներ հյուրանոցներից: Երեխաների համար գտնում ենք նոր ներքնազգեստ, պայուսակներ և դպրոցական պարագաներ՝ յուղամատիտներ, նկարչական ալբոմներ և այլն: Հավաքում ենք խաղալիքներ, բայց ոչ փափուկ: Հավելյալ տեղեկատվության համար կապ հաստատեք maro@womensupportcenter.org էլեկտրոնային հասցեով:
