Օգնություն և խորհրդատվություն
Ապահով տունը մի վայր է, որտեղ համատեղ ապրում են նույնանման խնդիրներ ունեցող կանայք: Այնտեղ կան բոլոր հնարավոր հարմարությունները: Այստեղ կանայք և իրենց երեխաները կարող են անվտանգ, ապահով և հանգիստ մթնոլորտում վերականգնվել ֆիզիկական և հոգեբանական բռնության հետևանքներից: Հնարավորության դեպքում կանանց տրամադրվում են առանձին ննջասենյակներ, տանը կան ընդհանուր լոգարաններ, լվացքի սենյակ, երեխաների խաղալու տարածք և խոհանոց

Ապահով տունը գտնվում է գաղտնի վայրում: Ելնելով ապահով տան բնակիչների անվտանգությունից՝ այդ տեղեկությունը չի հրապարակվում և չի ասվում ոչ մեկին` նույնիսկ ընտանիքի անդամներին կամ ընկերներին: