Մեր մասին



ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Ընտանեկան բռնության կանխարգելում զոհի պաշտպանության և հզորացման, ընտանիքի անդամների վերականգնման միջոցով։ Մարտահրավեր նետել ինստիտուտներին և ընդհանուր համակարգին, որպեսզի խոցված կանանց և իրենց երեխաների կարիքներին ավելի արդյունավետ արձագանքեն։ Նպաստել սոցիալական փոփոխությանը և կրթել համայնքին գենդերային հավասարության և ընտանեկան բռնության ու դրանց հետևանքների վերաբերյալ։



ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Ստեղծել հասարակական ընդհանուր մշակույթ, որը զրո հանդուրժողականություն ունի զուգընկերոջ կամ ընտանիքի որևէ անդամի կողմից դրսևորվող ցանկացած բռնության նկատմամբ։ Ստեղծել մի մշակույթ, որը պատասխանատվության է ենթարկում բռնարարներին իրենց գործողությունների համար և չի մեղադրում զոհերին։ Ստեղծել մշակույթ, որը խրախուսում է փոխադարձ հարգանքի վրա հիմնված առողջ հարաբերություններ։