Ռեսուրսներ
Կանանց աջակցման կենտրոնը վերապատրաստում է սոցիալական աշխատողներին, ոստիկանությանը, ուսուցիչներին, ոչ կառավարական կազմակերպություններին (ՀԿ-ներ) և ընդհանուր առմամբ համայնքին։ Մեր վերապատրաստողները ընտանեկան բռնության մասնագետներ են և ընտանեկան բռնության զոհերի հետ աշխատանքի մեծ փորձ ունեն։

Վերապատրաստումների նպատակն է ընտանիքում կամ հարաբերություններում վտանգի մեջ գտնվողներին արդյունավետ հայտնաբերելու, հասկանալու և արձագանքելու հմտություններ տրամադրելը: Վերապատրաստումների ընթացքում քննարկվում է նաև ընտանեկան բռնության դինամիկան, դրան համապատասխան արձագանքը, ռիսկի գնահատումը, անվտանգության պլանը և դեպքի վարման այլ պրակտիկ օրինակներ։