ԸԲ Մասին

Դժվար է բացահայտել բռնությունը լեսբի կամ գեյ հարաբերություններում, ինչպես նաև հետերոսեքսուալ անձի կողմից ԼԳԲՏ անձի նկատմամբ կիրառված բռնությունը, ինչը դժվարացնում է վեջիններիս օգնություն ստանալը։ ԼԳԲՏ հարաբերություններում բռնության ենթարկված անձինք հանդիպում են մի շարք հավելյալ բարդությունների, քանի որ հայաստանյան հասարակությունը հանդուրժողական չէ ԼԳԲՏ անձանց նկատմամբ։ Բռնարարը կարող է սպառնալ տուժածին, որ կպատմի նրա հորը կամ ղեկավարին նրա գեյ լինելու մասին։ Բռնարարները կարող են օգտագործել նաև վերջիններիս վարկաբեկված դիրքը հասարակությունում, շեշտադրելով, որ ոչ ոք չի օգնի նրանց, քանի որ նրանք, օրինակ, տրանսգենդեր են։ ԼԳԲՏ անհատները, ովքեր ընդունված չեն իրենց ընտանիքներում, երբեմն մեծ ընտրություն չունեն բնակության վայրի հետ կապված։ Բռնարարները կարող են օգտագործել այս փաստը նրանց դեմ՝ ասելով, օրինակ. «Դու չես կարող ինձնից հեռանալ, քանի որ գյուղում այլ նույնասեռականներ չկան», կամ «Դու ապրում ես իմ տանը, իսկ այստեղ կանոնները սահմանում եմ ես»։

Խոչըդոտներ, որոնց պատճառով ԼԳՏԲ անձինք չեն հայտնում բռնության մասին


  • ԼԳԲՏ հարաբերություններն անվտանգության նկատառումներով հիմնականում թաքնված են հասարակությունից, ինչի արդյունքում տուժածները չունեն օրինակներ, որոնց համեմատությամբ կկարողանան բացահայտել բռնությունն իրենց նկատմամբ։
  • ԼԳԲՏ անձանց ընկերներն ու ընտանիքները երբեմն նույնիսկ չեն ընդունում փաստը, որ նրանք մտերիմ հարաբերություններ ունեն, իսկ այդ հարաբերություններում բռնարարքն՝ առավել ևս։
  • Ընտանեկան բռնություն վերապրած անձը կարող է լինել մեկուսացված և անկարող օգնություն գտնել։
  • ԼԳԲՏ անձանց ընկերներն ու ընտանիքները կարող են հավանություն չտալ նրանց կենսակերպին և համարել, որ բռնությունը դրա արժանի հետևանքն է։

Խոչընդոտներ, որոնց պատճառով ԼԳԲՏ անձանց ծառայություններ չեն մատուցվում


  • Առկա է ԼԳԲՏ բնակչության համար նախատեսված աջակցության ռեսուրսների պակաս։
  • Ընտանեկան բռնություն վերապրած անձինք կարող են վախենալ իրենց ընտանիքի կամ ընկերների հետ կապ հաստատելուց։
  • Կանանց աջակցության կենտրոններն ու կազմակերպությունները չունեն ԼԳԲՏ հարաբերությունների և անհատների կարիքները հոգալու հատուկ պատրաստվածություն։ Կարող եք զանգահարել անանուն և անվճար PINK ARMENIA թեժ գծին 060-377-277 ԼԳԲՏ-ի հարցերով
  • Եթե երկու ամուսիններն էլ արական սեռի են, ապա մեծ հավանականություն կա, որ կալանքը կարող է թյուրիմացաբար կիրառվել ոչ բռնարարի նկատմամբ։
  • ԼԳԲՏ անձանց նկատմամբ հաճախ ոչ պատշաճ վերաբերմունք է ցուցաբերվել ոստիականության կամ դատական համակարգի կողմից, ինչի արդյունքում նրանք ընդհանուր անվստահություն ունեն այդ համակարգի նկատմամբ և ապահով չեն զգում հայտնել իրենց նկատմամբ բռնության մասին։

Հետագա օգնության համար կարող եք նաեւ դիմել Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ կամ PINK (060 377277), որը աշխատում է ԼԳԲՏ համայնքի հետ եւ առաջարկում է խորհրդատվություն, ինչպես նաև կարող է ուղեկցել ԸԲ վերապրածներին ոստիկանությունում, դատարանում եւ հիվանդանոցում: