Մեր մասին
Կանանց աջակցման կենտրոնը (ԿԱԿ) 20 հոգուց բաղկացած մասնագիտական թիմ է,որը աշխատում է կանխարգելել և արձագանքել ընտանեկան բռնությանը (ԸԲ)՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց նկատմամբ տղամարդկանց կողմից բռնությանը,որոնք միմյանց հետ ինտիմ հարաբերությունների մեջ են գտնվում: Մենք շահույթ չհետապնդող ոչ կառավարական կազմակերպություն ենք` հիմնադրված 2010թվականին: Մենք ամբողջական ծառայություն մատուցող ընտանեկան բռնության կենտրոն ենք, ինչպես նաև ընդգրկված ենք շահերի պաշտպանության աշխատանքում՝ ԸԲ զոհերի համար համակարգային փոփոխություն մտցնելու նպատակով։
Կենտրոնը նաև ձգտում է փոխել ԸԲ հետ առնչվող լեգենդներն ու տաբուները, մասնավորապես՝ կապված հասարակության մեջ կնոջ դերի հետ։ Մենք կրողն ենք այն արժեքների, որոնք նպաստում են կանանց քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավունքների պաշտպանությանը։
Այսպիսով մեր աշխատանքը ներառում է ոչ միայն սոցիալական աշխատանք, այլ նաև պայքար գենդերային անհավասարության լայնածավալ և սուր հիմնախնդիրների, կարծրատիպերի, հայրիշխանական արժեքների դեմ, որպեսզի կանայք կարողանան ապրել անվտանգության, խաղաղության և հավասարության մեջ։
Կենտրոնը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում շահերի պաշտպանության գործընթացում։ Մենք գիտակցում ենք, որ պարզապես կարիքի մեջ գտնվող կանանց օգնելով, չենք կարողանա փոխել կանանց իրավունքների մասին ընկալումները, և՛ կանանց և՛ տղամարդկանց ազատությունը շատ ավելին է պահանջում։ Հայաստանի այլ ՀԿ-ների հետ համատեղ, մենք փորձում ենք համագործակցային և ոչ վերահսկող հարաբերությունների վրա հիմնված դրական արժեքների և առողջ ընտանիքների վերաբերյալ բարձրացնել երիտասարդ կանանց իրազեկվածությունը։ Այս գործընթացում, մենք ձգտում ենք աջակցել կանանց հասնել իրենց ներուժի բացահայտմանը որպես Հայաստանի հասարակության արժանի անդամներ և ներդրում ունեցողներ։ Որպես այդպիսին՝ մենք «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի և ֆեմինիստական, սոցիալական ադվոկացիայի և աշխատանքային խմբերի դաշինքի անդամ ենք։
1970-ական թվականներին ԱՄՆ-ում կանայք սկսեցին խոսել ծեծից։Մինչ այդ շատ մարդիկ մտածում էին, որ տղամարդիկ կանանց ծեծելու իրավունք ունեն: 70-ականներին շատ փոփոխություններ տեղի ունեցան: Արդյուքնում ընտանեկան բռնության դեպքերը նվազեցին հասնելով 64%-ի։ Հավատում ենք, որ կանանց համար նման աջակցությունը և խնդրի վերաբերյալ իրազեկության բարձրացումը կօգնի Հայաստանում գտնվող կանանց զգալ անվտանգ և մեծացնել իրենց երեխաներին դրական և առողջ միջավայրում՝ առանց բռնության հանդեպ վախի զգացման։ Սա հանրային առողջության և մարդու իրավունքների հիմնարար խնդիր է։
- Մեր թեժ գիծը՝ 099-88-78-08 աշխատում է 24/7 գրաֆիկով, տարվա 365 օր՝ ապահովելով առաջնային աջակցություն և տեղեկատվություն
- Սոցիալական աշխատողների կողմից համապարփակ աջակցություն, երեխաների և մեծահասակների հոգեբաններ և իրավաբաններ։
- Բռնությունից փախչող կանանց և երեխաների համար ապաստարան
- Բռնության զոհ դարձած անձանց պաշտպանելու նպատակով մասնագետների հմտությունները զարգացնող վերապատրաստման դասընթացներ։
- Քաղաքականության մշակում և ադվոկացիա։
- Հրատարակումներ և հետազոտություն։
- «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հիմնադիր անդամ։
- Իրազեկման բարձրացում Հայաստանի համայնքներում
- Ընտանեկան բռնության աջակցման 10 տարածաշրջանային կենտրոնների կարողությունների զարգացման վերապատրաստման դասընթացներ